24-ամյա հարձակվող Ստեփան Օգանեսյանը հեռացել է «Օրենբուրգից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ավարտվել է, կողմերը չեն երկարաձգել համագործակցությունը։
Ստեփան Օգանեսյանը «Օրենբուրգում» հանդես էր գալիս 2022թ. հունիսից և 79 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Ստեփան Օգանեսյանը ծնվել է Ռուսաստանի Մեժդուրեչենսկ քաղաքում։ 2019-2020 թվականներին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմում, այնուհետեւ երկու տարի խաղացել է «Սպարտակ-2»-ում։ Ստեփան Օգանեսյանը եղել է Ռուսատանի մինչեւ 17, 18, 19, 21 տարեկանների հավաքականների խաղացող։