Սլովենիայի արտգործնախարարությունը չեղարկել է Նեթանյահուի և նրա երկու նախարարների մուտքի արգելքը

Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը վերացրել է նախորդ կառավարության կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաև Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ սահմանված մուտքի արգելքը։

«Սա կվերականգնի Իսրայելի հետ նորմալ քաղաքական երկխոսության պայմանները։ Քաղաքական երկխոսության և լուռ դիվանագիտության միջոցով կամրապնդվի Սլովենիայի դերը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու ջանքերում», – հայտարարել է Սլովենիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Լյուբլյանան ճանաչել է Պաղեստինի անկախությունը 2024 թվականի հունիսին։ 2025 թվականի հուլիսին Սլովենիայի կառավարությունը դարձավ ԵՄ-ում առաջինը, որն արգելեց Սմոտրիչի և Բեն-Գվիրի մուտքը երկիր։ Այն ժամանակ Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը այս միջոցառումը որակել էր որպես ճնշում Իսրայելի կառավարության վրա՝ Գազայում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար։

Յանեզ Յանշայի գլխավորած նոր Սլովենիայի կառավարությունը հունիսի 4-ին հաստատվել է երկրի խորհրդարանի կողմից։ Քաղաքական գործիչը բազմիցս հայտարարել է Իսրայելի նկատմամբ նախորդ կառավարության քաղաքականությունը վերանայելու մտադրության մասին, այդ թվում՝ Պաղեստինի անկախության ճանաչման համատեքստում։ Յանշայի կառավարության հաստատումից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարեց, որ Իսրայելը առաջին անգամ կբացի իր դեսպանատունը Լյուբլյանայում: Հինգշաբթի օրը ավելի վաղ Սլովենիայի իշխանությունները վերացրել էին Իսրայել ռազմական արտահանման արգելքը:

Leave a Comment