Հետընտրական խմորումները շարունակվում են ու հավանաբար շատ շուտ չեն ավարտվի։ Խնդիրն այն է, որ 18 քաղաքական ուժից մի քանիսը քվեարկության արդյունքների հետ համաձայն չէ։ Մյուսները կամ համաձայն են, կամ եթե նույնիսկ համաձայն չեն, ապա դա ինչ-որ բան չի փոխելու։ Խոսքը այն քաղաքական ուժերի մասին է, որոնք չանցան խորհրդարան։
«Շանթի» այս տեսանյութում փորձել ենք գտնել հարցի պատասխանը, թե ինչ նպատակներով ու ինչ հավակնություններով էին մասնակցում ընտրություններին քիչ ձայներ ստացած կուսակցությունները։