Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին




Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


 


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


 


«Հարգելի՛ վարչապետ Փաշինյան, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։


 


Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը։ Միջազգային անորոշության և տարածաշրջանային մարտահրավերների ժամանակաշրջանում Հայաստանի շարունակական հանձնառությունը երկխոսությանը, կայունությանը և խաղաղ հարաբերություններին առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։


 


Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի շարունակական հանձնառության մեջ՝ Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով։ Ձեր առաջնորդությունն արժեքավոր հնարավորություն է տալիս առաջ մղելու քաղաքականության բարեփոխումները, որոնք կբարձրացնեն դիմադրողականությունը, կամրապնդեն մակրոտնտեսական կայունությունը, կխթանեն ներառական և կայուն աճը և կբարելավեն հայ ժողովրդի բարեկեցությունը։


 


Մենք անհամբեր սպասում ենք Ձեր Կառավարության հետ սերտ գործընկերության շարունակմանը»:



 


 

Leave a Comment