«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Կամպ Նոու» ստադիոնում անցկացնելու հայտ է ներկայացրել

«Բարսելոնան» 2029 թվականին «Կամպ Նոու» ստադիոնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունելու հայտ է ներկայացրել, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

«Այս հայտն առանձնացնում է Բարսելոնայի կարգավիճակը՝ որպես խոշոր միջազգային մրցաշարերի անցկացման հարուստ փորձով քաղաքի, իսկ «Սփոթիֆայ Կամպ Նոուն»՝ որպես համաշխարհային մակարդակի ստադիոնի»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

ՈՒԵՖԱ-ն որոշումը կընդունի այս տարվա աշնանը։

Leave a Comment