Փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հունիսի 11-ին՝ ժամը 09։44-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում պատնեշ է փլուզվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Պարզվել է, որ  փլուզվել է Ողջի գետի հարակից բետոնե պատնեշը (մոտ 40մ)․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

«Հետագա աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա»,- տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment