Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը — Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարը կբացի Մեքսիկայի հավաքականը՝ Մեխիկոյում կայանալիք հանդիպմամբ։ 

Այս աշխարհի առաջնությունը լինելու է ամենախոշորը մրցաշարի պատմության մեջ․ դրան մասնակցում են 48 հավաքականներ, իսկ ընդհանուր առմամբ կանցկացվի 104 հանդիպում։ Մրցաշարը կտևի մինչև հուլիսի 19-ը, երբ կկայանա եզրափակիչը։ 

Բացման արարողությանը նախատեսված են երաժշտական ելույթներ և տոնական միջոցառումներ, իսկ աշխարհի տարբեր երկրներից միլիոնավոր երկրպագուներ հետևելու են ֆուտբոլային գլխավոր ստուգատեսի մեկնարկին։ 

Leave a Comment