Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10֊ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Սամվել Կարապետյանի։
Iravaban.net ֊ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ վարչապետը հայցապահանջով խնդրում է՝
- Պարտավորեցնել Պատասխանող Սամվել Սարգսի Կարապետյանին 25․05․2026թ․ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։Բովանդակությունը՝ 2026 թվականի մայիսի 25-ին, ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, տարածել եմ տեղեկություն, թե ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
- Կարգը՝ Հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ Հերքում՝ 25․05․2026թ․ տրված հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ, խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ Ուժեղ Հայաստան / Strong Armenia; յութուբյան ալիքի միջոցով։
- Պատասխանող Սամվել Սարգսի Կարապետյանից հօգուտ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնագանձել 6․000․000 (վեց միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։
Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Անուշավան Մուշեղյանին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ համակարգում դեռևս առկա չեն։ Գործով դատական նիստեր դեռևս նշանակված չեն։