
Հռոմի պապ Լևոն XIV-ն այցելել է Բարսելոնայի հանրահայտ Սագրադա Ֆամիլիա բազիլիկա և մասնակցել դրա նորագույն ու ամենաբարձր աշտարակի բացման արարողությանը։
Հռոմի պապը Սագրադա Ֆամիլիան բնութագրել է որպես «քարերի, գույների և լույսի գլուխգործոց»։ Փետրվարին ավարտված Հիսուս Քրիստոսի աշտարակը բազիլիկայի բարձրությունը հասցրել է 172,5 մետրի՝ այն դարձնելով աշխարհի ամենաբարձր եկեղեցին։
Պատարագին մասնակցել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, թագուհի Լետիցիան, վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև երկրի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքի մի շարք ներկայացուցիչներ։
Լևոն XIV-ի մեկշաբաթյա այցը Իսպանիա, որը մեկնարկել է շաբաթ օրը, Հռոմի պապի առաջին այցն է երկիր վերջին շուրջ 15 տարիների ընթացքում։