Անգլիան գլխավոր ֆավորիտը չէ․ Տուխել

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի Թոմաս Տուխելն իր ղեկավարած թիմը չի համարում գլխավոր ֆավորիտ աշխարհի առաջնությունում։

«Անգլիան գլխավոր ֆավորիտը չէ, քանի որ երկար տարիներ տիտղոս չենք նվաճել։ Այս առաջնությանը կմասնակցեն թիմեր, որոնք շատ ավելի մեծ նվաճումներ ունեն խոշոր մրցաշարերում։

Մենք էլ ունենք հավակնություններ, և մեր ուշադրությունը կենտրոնացած է պատասխանատու մոտեցման վրա։ Ցանկանում ենք հասնել մինչեւ վերջ։

Պետք է ուշադրություն դարձնել Պորտուգալիայի հավաքականին, որի խաղացողներն ակումբային մրցաշրջանում ունեցել են լուրջ նվաճումներ»,- Տուխելի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Պանամայի և Հայիթիի ընտրանիները։

Leave a Comment