Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու ռազմական առաքելությանը՝ տրամադրելով E-7A Wedgetail օդային վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռ։ Այս մասին հայտարարվել է Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների համատեղ հայտարարության մեջ՝ բանակցություններից հետո, որը հրապարակվել է Ավստրալիայի պաշտպանության նախարարության կողմից։
Հայտարարության համաձայն՝ RAAF E-7A Wedgetail ինքնաթիռները կտեղակայվեն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած բազմազգ ռազմական առաքելության շրջանակներում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գործողությունը կլինի խիստ պաշտպանական բնույթի և կկենտրոնանա Հորմուզի նեղուցով նավարկության ազատության ապահովման վրա։
Իր հերթին, Մեծ Բրիտանիան նախատեսում է տրամադրել Typhoon կործանիչներ, HMS Dragon ականակիր, անօդաչու մակերևութային տրանսպորտային միջոցներ՝ հնարավոր սպառնալիքների հայտնաբերման և հետևման համար, ինչպես նաև ականազերծման սարքավորումներ։