Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում գտնվող ամերիկյան «Ալ-Ազրաք» ավիաբազային հասցված հաջող հարվածի և ամերիկյան կործանիչների ոչնչացման մասին։
«ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը, օգտագործելով 12 բալիստիկ հրթիռ, հարվածել են ամերիկյան F-35, F-15 և F-16 կործանիչների տեղակայման վայրերին, ինչպես նաև ԱՄՆ կարևորագույն ռազմական օբյեկտներին Ալ-Ազրաք ավիաբազայում և հրամանատարական կենտրոնում՝ ոչնչացնելով այդ օբյեկտները և մեծ թվով կործանիչներ», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։