Իրանը, իր տարածքում ԱՄՆ-ի կողմից հասցված բազմակի հարվածների ֆոնին, որոշել է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցով երթևեկությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարությունը։
«Այս պահից սկսած, տարածաշրջանում անվտանգության բացակայության պատճառով, Հորմուզի նեղուցը հայտարարվում է փակ բոլոր տեսակի նավերի համար, այդ թվում՝ նավթատարների և առևտրային նավերի։ Անցնելու ցանկացած փորձ կհանդիպի հարվածների», – Իրանի պետական հեռուստատեսությունը մեջբերել է շտաբի հայտարարությունը։
Իր հերթին, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ընդգծել են, որ արդեն հարվածել են նեղուցով անցնել փորձող երկու նավի։