Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ․ Զիդան

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս է հայտնել, որ շուտով կվերսկսի մարզչական կարիերան։ Սպասվում է, որ նա աշխարհի առաջնությունից հետո Ֆրանսիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Դիդիե Դեշամին, որը 14 տարվա աշխատանքից հետո ավարտում է աշխատանքը հավաքականում։

«Այնքան շատ բան եմ ստացել իմ կարիերայում, որ այլեւս չեմ երազում, ոչինչ չեմ խնդրում։ Բայց ես դեռ ունեմ նպատակներ, քանի որ մրցակից եմ իմ էությամբ։ Ես ցանկանում եմ վերսկսել մարզչական կարիերաս, վերադառնալ խաղադաշտ։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է GQ-ն։

Զիդանը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Ռեալը», որը նրա ղեկավարությամբ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։

Leave a Comment