Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազային

Press TV-ն հաղորդել է, որ Իրանը 12 բալիստիկ հրթիռային հարված է հասցրել ԱՄՆ F-35, F-15 և F-16 կործանիչների, կարևոր օբյեկտների և Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայի հրամանատարական կենտրոնի ուղղությամբ։

«Այսօր վաղ առավոտյան 12 բալիստիկ հրթիռներ թիրախավորել են ԱՄՆ F-35, F-15 և F-16 կործանիչներով հագեցած օբյեկտները, ինչպես նաև Ազրաք ավիաբազայի և դրա հրամանատարական կենտրոնի կարևոր ռազմական օբյեկտները», – հաղորդել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իրանի հարավում ԱՄՆ-ի հարձակումներից հետո հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակողական գործողությունների առաջին փուլի մասին։

Leave a Comment