Բրազիլիա-ԱՄՆ կանանց հավաքականների հանդիպումն ավարտվել է 8 կարմիր քարտով

Բրազիլիայի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները ԱՄՆ-ի թիմի դեմ ընկերական խաղում ընդհանուր առմամբ ութ կարմիր քարտ են վաստակել։

Ֆորտալեզայում կայացած հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1:0: Միակ գնդակը սեփական դարպասն է ուղարկել բրազիլուհի Իզաբելա Շագասը:

Հանդիպման ընթացքում հեռացվել են Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Էլիասը, նրա շտաբի երեք անդամները, ինչպես նաև ֆուտբոլիստներ Բիա Զաներատոն և Տարսիանեն: Խաղի ավարտից հետո գլխավոր մրցավար Պաոլա Սեբոլյադան կարմիր քարտեր է ցույց տվել նաև բրազիլացի ֆուտբոլիստներ Լյուդմիլային և Կերոլին Ֆերազին։

Leave a Comment