Մեսսիի 911-րդ գոլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Արգենտինայի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ կայացած ընկերական խաղում վստահ հաղթանակ է տարել Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։

ԱՄՆ-ի Օբերն քաղաքում կայացած հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով։ Գոլերի հեղինակ են դարձել Վալենտին Բարկոն և Տիագո Ալմադան, իսկ Լիոնել Մեսսին աչքի է ընկել 11 մետրանոց նշանակետից դիպուկ հարվածով։

38-ամյա Մեսսին խփել է իր 117-րդ գոլը ազգային թիմի կազմում և 911-րդը՝ ողջ կարիերայում։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը կպաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը և ԱԱ-2026-ում հանդես կգա J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Ալժիրի, Հորդանանի և Ավստրիայի հավաքականները։ Իսլանդիայի ընտրանին չի որակավորվել մունդիալին։

Leave a Comment