Պորտուգալացի անվանի մասնագետ Ժոզե Մոուրինյուն արդեն Մադրիդում է, «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ պաշտոնապես ներկայացվելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռեալն» այժմ ակտիվորեն նախապատրաստվում է պորտուգալացի մարզչի շնորհանդեսին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Մոուրինյուն «Ռեալի» հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Այս տեղափոխությունն իրականացնելու համար մադրիդյան ակումբն ակտիվացրել է մարզչի հրաժարագնի կետը և Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել 15 միլիոն եվրո փոխհատուցում։
Հատկանշական է ևս մեկ փաստ․ մարզչի շնորհանդեսը չի անցկացվի ակումբի տնային մարզադաշտում՝ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Միջոցառման անցկացման հստակ վայրի մասին լրացուցիչ կհաղորդվի։