
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող հայտարարել, թե ժողովուրդն իրեն քվե է տվել կաթողիկոս փոխելու, սահմանազատման շարունակությամբ անկլավները հանձնելու, Ադրբեջանին նոր զիջումներ անելու և այլնի համար։ Նույնիսկ այդքան կեղծված ընտրություններում քվեարկության մասնակից ընտրողների կեսից ավելին ՔՊ-ին քվե չի տվել։ Լեգիտիմությունը արտերկրի նախագահների, վարչապետների շնորհավորանքներով չի լինում, լեգիտիմությունը ժողովրդի տված քվեով է լինում կամ չի լինում»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան