Ֆրանսիան արգելել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչին՝ աջ ծայրահեղական «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդին, մուտք գործել երկիր:
«Սմոտրիչը ակտիվորեն խթանում է Արևմտյան ափի անեքսիան, ինչպես նաև Գազայի հատվածի վերագաղութացումը (հրեա բնակիչների կողմից – խմբ.) » և պաղեստինյան ինքնավարության տնտեսական փլուզումը, ինչը վտանգավոր հետևանքներ ունի պաղեստինյան բնակչության համար», – գրել է Բարոն սոցիալական ցանցերում:
Նրա խոսքով՝ «սա այնպիսի քաղաքականություն է, որը միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը, որը վճռականորեն հավատարիմ է երկու պետությունների (իսրայելական և պաղեստինյան – խմբ. ) ստեղծմանը, չի կարող ընդունել»: