Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար։
«Նեթանյահուն և նրա հանցավոր ցանցը Սիրիայի և Լիբանանի վրա հարձակումներով իրավիճակը հասցրել են այն կետին, որ այն այժմ սպառնալիք է ներկայացնում նաև Թուրքիայի համար։ Սիրիան և Լիբանանը երկու անկախ պետություններ են, բայց միևնույն ժամանակ նրանք մեր սիրո և եղբայրության աշխարհագրության մասն են կազմում։ Դամասկոսն ու Բեյրութը Ստամբուլի երկու քույր քաղաքներն են։ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ միայն Հաթայից, այլև Հալեպից, Դամասկոսից և Բեյրութից», – ասել է Էրդողանը։