Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ՝ առանց վիզայի ռեժիմի պահպանման դիմաց, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Նրանք մեզ ասում են. կիրառեք պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, ինքնասպան եղեք, եթե ուզում եք անվիզա ռեժիմ։ Եթե մենք ինքներս մեզ ոչնչացնենք և կործանենք երկիրը, ո՞վ կմեկնի Եվրոպա առանց վիզայի։ Մեզ ստիպում են ոչնչացնել մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Թբիլիսին մտադիր չէ որոշումներ կայացնել, որոնք կարող են հանգեցնել երկրի համար տնտեսական և քաղաքական հետևանքների՝ պարզապես Եվրամիության հետ գործող անվիզա ռեժիմը պահպանելու համար։
«Մենք չենք կարող ոչնչացնել երկիրը, քանի որ Բրյուսելն այժմ ցանկանում է վիզան վերածել քաղաքական զենքի», – ընդգծել է խորհրդարանի խոսնակը։