
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ։
Նրա խոսքով՝ այս պահին մի շարք ընտրատեղամասերում իրականացվում են վերահաշվարկի աշխատանքներ։
«Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև դրանք դեռ պետք է ճշգրտվեն»,-ասել է ԿԸՀ նախագահը։
Հովակիմյանը տեղեկացրել է, որ վերահաշվարկի դիմումներ ԿԸՀ-ն ստացել է երեք քաղաքական ուժից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևեր» կուսակցությունից։