Իրանի ԱԳ նախարարն ամերիկյան զորքերին Մերձավոր Արևելքի երկրները լքելու կոչ է արել

Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ: Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ», — գրել է Արաղչին:

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցի վրա խոցվել էր ամերիկյան Apache ուղղաթիռը։

Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հարձակվել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա։

Leave a Comment