Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ Պաշտպանության նախարարության վարչության պետը


Միջազգային


Բալաշիխայում, Մոսկվայի մերձակայքում, BMW X3 մակնիշի մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է Պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռային և հրետանային վարչության պետ Դամիր Դավիդովը։

Բլոգեր Անատոլի Շարիյն առաջինն էր, որ հայտնեց մահացածի ինքնության մասին, որին հաջորդեց նմանատիպ տեղեկատվություն ռուսական «ВЧК-ОГПУ» Telegram ալիքից։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Դավիդովի դեմ մահափորձի ժամանակ, հնարավոր է, օգտագործվել է մոտ 500 գրամ տրոտիլ պարունակող պայթուցիկ սարք։

Դավիդովը բնակվել է Բալաշիխայում՝ Կոժեդուբ փողոցի 6 հասցեում։ Պայթյունը տեղի է ունեցել մոտ 200 մետր հեռավորության վրա՝ Կոլդունով փողոցի 10 հասցեում։ 

Դավիդովը 57 տարեկան էր և ուներ գնդապետի կոչում։

Ռուսաստանի իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն հաստատել մահացածի ինքնությունը։


Leave a Comment