AP. Կուբան ԱՄՆ պատժամիջոցները համարում է հնարավոր ռազմական միջամտության պատրվակ

Վաշինգտոնի կողմից Կուբայի ղեկավարության դեմ կիրառվող պատժամիջոցները և նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի դեմ մեղադրանքները Թրամփի վարչակազմի կողմից օգտագործվում են որպես պատրվակ՝ ամերիկացիներին համոզելու Կուբայում ռազմական միջամտության անհրաժեշտության մեջ, Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Կուբայի դեսպան Լիանիս Տոռես Ռիվերան։

«Մենք մեր առաջնորդների դեմ կիրառվող պատժամիջոցները դիտարկում ենք որպես պատրվակ՝ ամերիկյան ժողովրդին ստիպելու մտածել, որ մենք սպառնալիք ենք ներկայացնում։ Մենք սպառնալիք չենք Միացյալ Նահանգների համար և չենք ուզում առճակատում», – ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Հավանան ամերիկյան պատժամիջոցները և էներգետիկ սահմանափակումները համարում է Կուբայի վրա ճնշման մի մաս։ Նա իրավիճակը բնութագրել է որպես «առանց ռումբերի պատերազմ»։

Տոռես Ռիվերան նաև հայտարարել է, որ Կուբայի քաղաքական համակարգը հարկադրանքի կամ ուժի միջոցով փոխելու ցանկացած փորձ կհանդիպի կատաղի դիմադրության։

Leave a Comment