ԻՀՊԿ-ն հայտարարեց MQ-9 Reaper-ի ոչնչացման և տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա հարվածների մասին


Միջազգային


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իրանի տարածքում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի խոցման և տարածաշրջանում ԱՄՆ թիրախների դեմ հրթիռային հարվածների մասին։

Այս մասին գրում է Tasnim լրատվական գործակալությունը:

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նավատորմը Բուշեհր նահանգի Ջամ շրջանի վրա խոցել է MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Իրանը արվածել է նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաների 21 թիրախի։

Ավելին, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը, օգտագործելով հեռահար պինդ վառելիքով հրթիռներ, հարվածել են չորս թիրախի, այդ թվում՝ Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում գտնվող F-35 կործանիչներին:

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ իրանական ուժերը պատրաստ են ջախջախիչ և վճռական պատասխան տալ ցանկացած նոր ագրեսիայի, մեղադրելով ԱՄՆ-ին ցանկացած հետևանքների համար։


Leave a Comment