ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, կմասնակցի հակամարտության հետևանքով ավերված իրանական ենթակառուցվածքների վերականգնմանը։
«Մեկը պետք է կառուցի այդ ամբողջ ենթակառուցվածքը, նոր կամուրջներ, նոր գործարաններ։ Գիտեք, նրանք խոսում են մեկ տրիլիոն դոլարի, գուցե ավելիի մասին։ Այնպես որ, մենք, հավանաբար, կմասնակցենք վերականգնմանը, կօգնենք վերականգնմանը», – ասել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։
Երբ հեռուստաալիքի հաղորդավարը հարցրել է, թե արդյոք սա նման կլինի Մարշալի պլանին, որը նախատեսում էր ԱՄՆ-ի օգնությունը եվրոպական երկրներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ամերիկացի առաջնորդը դրական պատասխան է տվել, բայց հավելել է, որ Վաշինգտոնը նաև «կստանա իր (Իրանի) նավթի կեսը»։