ICAN. ԱՄՆ միջուկային զենքի վրա ծախսերը 2025 թվականին ավելացել են 22%-ով

ԱՄՆ միջուկային զենքի վրա ծախսերը 2025 թվականին աճել են 22%-ով՝ նախորդ տարվա համեմատ, հասնելով 69.2 միլիարդ դոլարի։ Այս մասին նշվում են միջուկային զենքի վերացման միջազգային արշավի (ICAN) կողմից հրապարակված տվյալներում:

«Միացյալ Նահանգները կրկին ավելի շատ են ծախսել, քան մյուս բոլոր միջուկային զենք ունեցող պետությունները միասին՝ 69.2 միլիարդ դոլար», – նշվում է կազմակերպության զեկույցում։ Սա 2024 թվականի համեմատ 22%-ով ավելի է։

Կազմակերպության տվյալներով՝ միջուկային զենքի վրա ծախսերի առումով Չինաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը (13.5 միլիարդ դոլար), Մեծ Բրիտանիան՝ երրորդը (12.6 միլիարդ դոլար), իսկ Ռուսաստանը՝ չորրորդը (9.5 միլիարդ դոլար)։ ICAN-ի փորձագետների տվյալներով՝ զեկույցում ներկայացված ինը միջուկային զենք ունեցող պետությունների ընդհանուր ծախսերը կազմել են գրեթե 119 միլիարդ դոլար։

Միջուկային զենքի վերացման միջազգային արշավը ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիա է, որը հիմնադրվել է 2007 թվականին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։ Դրա նպատակը միջուկային ամբողջական զինաթափումն է։ 2017 թվականին այն արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի։

Leave a Comment