«Ռեալը» աստղաբաշխական առաջարկ է պատրաստում Ֆրանսիայի հավաքականի աստղի համար

Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր 150 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեին: Սակայն գերմանական կողմը մերժել է մադրիդցիների առաջարկը։

​Ըստ Sky Sports-ի տեղեկությունների՝ մադրիդցիների ղեկավարությունը նոր առաջարկ է պատրաստում, որը կկազմի 200 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, այս հրաժարագինը ևս կարող է չգոհացնել «Բավարիային», քանի որ մյունխենցիներն իրենց աստղային ֆուտբոլիստի տրանսֆերն ավելի բարձր են գնահատում:

​Նշենք, որ 24-ամյա ֆրանսիացին գերմանական թիմում է 2024 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջ:

Leave a Comment