ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազաների ռազմական ինքնաթիռները մայրցամաքային Միացյալ Նահանգներում շարունակում են խոցելի մնալ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակումների նկատմամբ։ Ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկը այս մասին հայտարարել է Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Սա ամենալուրջ սպառնալիքներից մեկն է, մասնավորապես Միացյալ Նահանգնորի մայրցամաքային մասում, որտեղ մինչ օրս մենք այս վայրերը համարել ենք (ինքնաթիռների) ապաստարաններ և շատ բան չենք արել դրանցից (անօդաչու թռչող սարքերից – խմբ.) պաշտպանվելու համար, բայց դա արագ փոխվում է», – ասել է նա։
«Մենք գտնվում ենք առաջնահերթ բազաների ընտրության գործընթացում և սկսում ենք սարքավորումներ տեղակայել, կարծում եմ, մոտ 14 բազաներում, որտեղ մենք կենտրոնանում ենք մոտ ապագայում՝ սկսած հրամանատարական, վերահսկողական և մոնիթորինգի համակարգերից՝ բազայի շուրջ վերահսկողությունն ապահովելու համար, ինչպես նաև տարբեր տեսակի զենքերի՝ կինետիկ, ոչ կինետիկ և ուղղորդված էներգիայի», – եզրափակել է Ռազմաօդային ուժերի նախարարը։