ՄԱԿ-ից ստացել ենք պատասխան Արթուր Օսիպյանի գործի վերաբերյալ․ Գեղամ Օհանյան

Գեղամ Օհանյանը գրել է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ստացել են իրենց նամակի պատասխանը Արթուր Օսիպյանի գործի առնչությամբ։

«Սույնով հաստատում ենք Ձեր՝ 2026 թվականի հունիսի 3-ով թվագրված նամակի ստացումը և ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ այն ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համապատասխան գործընկերների ուշադրությանը, այդ թվում՝ Նյու Յորքում Քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով դեպարտամենտին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին։
Հարգանքներով՝
​Տիկին Ֆրանսուազ Ժակոբ»։

Leave a Comment