ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը կանցկացվի 12 թիմով

ՀՖՖ Գործադիր կոմիտեն առցանց քվեարկությամբ հաստատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026-27թթ․ մրցաշրջանը 12 թիմով անցկացնելու առաջարկը։

Կողմ է քվեարկել Գործադիր կոմիտեի 12 անդամ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։

Առաջնության ձևաչափի ու լեգիոներների լիմիտի վերաբերյալ հարցերը կքննարկվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում։

Հիշեցնենք, որ ավարտված 2025/26 մրցաշրջանում Հայաստանի առաջնությունն անցկացվել էր 10 թիմով։

Leave a Comment