Նիգերիայում խոլերայի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 74-ի

Նիգերիայի հյուսիս-արևելքում խոլերայի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 74-ի, վարակվածների թիվը գերազանցել է 7800-ը, հայտնել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը։

«Բորնո նահանգի առողջապահության նախարարությունը գրանցել է խոլերայի 7850 կասկածելի դեպք և 74 մահ», – ասվում է «Բժիշկներ առանց սահմանների» Նիգերիայի մասնաճյուղի Ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Նիգերիայի նահանգում ստեղծել է խոլերայի բուժման մի քանի կենտրոն, որտեղ հունիսի 7-ի դրությամբ ընդունվել է ավելի քան 7400 հիվանդ։ Միջին հաշվով, կազմակերպության բժշկական կենտրոնները օրական բուժում են մոտավորապես 230 վարակված հիվանդի։

Տվյալները ընդգրկում են այս տարվա մայիսի 1-ից մինչև հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածը, իսկ առաջին կասկածելի դեպքը գրանցվել է մայիսի 1-ին։

Leave a Comment