
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը»: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմում Դատախազությունից չեն ստացել: