Պեսկովի խոսքով` Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին

«Մենք գերադասում ենք սպասել Հայաստանի ընտրությունների մասին պաշտոնական եզրակացություններին», – այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահը պատրաստվում է շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ։

«Դուք գիտեք, որ այնտեղ բազմաթիվ անհասկանալի պահեր կային։ Մենք բազմաթիվ հաղորդումներ ենք տեսել խախտումների մասին», – ընդգծել է Պեսկովը։

Leave a Comment