Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին, նախքան Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքներ հղելը ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կարևոր է սպասել պաշտոնական վերջնական արդյունքներին», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։