«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստան» դաշինքը ևս բողոքներ է ներկայացրել՝ մի քանի ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ իրականացնելու պահանջով։ Նույն պահանջով երեկ դիմել էր նաև ԲՀ կուսակցությունը։
Սաղաթելյանը նշել է, որ «Հայաստան» դաշինքը համապատասխան աշխատանքներ է իրականացնում՝ Սահմանադրական դատարան դիմելու փաստերի փաթեթը նախապատրաստելու համար։
«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում, և կան բազմաթիվ փաստեր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների վերջնական հայտարարումից հետո գնալու ենք այդ ճանապարհով»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։