«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով կդիմի Սահմանադրական դատարան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով կդիմի  Սահմանադրական դատարան։

Այս մասին Սաղաթելյանը հայտարարել է հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցում։

Նա նշել է, որ «Հայաստան» դաշինքը համապատասխան աշխատանքներ է իրականացնում՝ Սահմանադրական դատարան դիմելու փաստերի փաթեթը նախապատրաստելու համար։

«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում, և կան բազմաթիվ փաստեր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների վերջնական հայտարարումից հետո գնալու ենք այդ ճանապարհով»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

 

Leave a Comment