Կոբախիձե․ «ԵՄ շանտաժով է զբաղված»


«ԵՄ շանտաժի է ենթարկում վրաց ժողովրդին՝ սպառնալով չեղարկել ազատ վիզային ռեժիմը», – այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, նման գործողությունները վկայում են, որ, – «եվրոպական բյուրոկրատիան բարդ կացության մեջ է հայտնվել»։
«Շանտաժի այդ գործիքն այնքան է արժեզրկվել, որ վրաց հանրությունը դադարել է դրան արձագանքել», – հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը՝ պնդելով, որ նախկինում, – «Վրաստանի բնակչությունը շատ ավելի սուր էր արձագանքում այդ սպառնալիքներին»։

Leave a Comment