Բեռնարդու Սիլվան, ամենայն հավանականությամբ «Բարսելոնայի» փոխարեն կտեղափոխվի այլ ակումբ

Չնայած կատալոնական «Բարսելոնայի» հետ համաձայնության հասնելուն՝ պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան մեծ հավանականությամբ կտեղափոխվի Իսպանիայի Լա լիգան ներկայացնող մեկ այլ ակումբ։ Խոսքը Մադրիդի «Ատլետիկոյի» մասին է։

Ստեղծված իրավիճակի մանրամասներն է ներկայացնում The Touchline-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ի տարբերություն «Բարսելոնայի», մադրիդյան ակումբի համար Բեռնարդու Սիլվայի տրանսֆերն ի սկզբանե եղել է գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Օգոստոսին Սիլվան կդառնա 32 տարեկան։ Պորտուգալացի ֆուտբոլիստը վերջերս է հեռացել անգլիական «Մանչեսթեր Սիթիից», որի կազմում հանդես է եկել ինը մրցաշրջան շարունակ։ Այդ ժամանակահատվածում նա «Մանչեսթեր Սիթիի» կազմում հասցրել է նվաճել բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Leave a Comment