10:00 Լուրերը մեկ տողով. Հայաստանի հետընտրական իրավիճակը, Իրան-Իսրայել նոր լարվածություն

 Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Միջազգային հանրությունը շնորհավորում է Հայաստանի իշխանություններին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

• Արման Թաթոյանը չի ընդունում ընտրությունների արդյունքները և նախաձեռնում է քվեարկության տվյալների վերահաշվարկի ու դատական վիճարկման գործընթաց։ 

• Ընտրատարածքային հանձնաժողովներում մեկնարկում են քվեների վերահաշվարկի աշխատանքները, իսկ վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի հունիսի 14-ին։ 

• Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի երկու անդամներին հաջողվել է փրկել։ 

• Իրանը ծրագրում է իր դաշնակիցների մասնակցությամբ նոր «անվտանգության գոտի» ստեղծել Հորմուզի նեղուցից մինչև Կարմիր ծով ընկած տարածքում։ 

• Իսրայելը հայտարարել է Իրանի ուղղությամբ հարվածների ժամանակավոր դադարեցման մասին՝ նոր հարձակումների դեպքում սպառնալով ուժգին պատասխանով։ 

• ԱՄՆ-ն մտադիր է շարունակել Իրանի հետ միջուկային գործարքի հասնելու ջանքերը՝ անկախ այդ հարցում Իսրայելի ունեցած դիրքորոշումից։ 

• Ֆրանսիայում սեքսուալ բռնության մեղադրանքներով ձերբակալվել է հայտնի արտիստ Պատրիկ Բրյուելը, ինչի պատճառով արդեն չեղարկվել են նրա համերգներն ու ներկայացումները։ 

Leave a Comment