Ծառուկյանը մերժել է ՔՊ-ի առաջարկը և դուրս մնացել ապագա խորհրդարանից․ ԶԼՄ

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունն Ազգային ժողովի 2026 թվականի (ԱԺ) չի անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործարքը մերժելու պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ իշխանական շրջանակների կողմից առաջադրված պայմանի համաձայն՝ ԲՀԿ-ն խորհրդարանական մանդատներ կստանար միայն այն դեպքում, եթե իշխող ֆրակցիայի նախաձեռնություններին աջակցելու համար անհրաժեշտ պահերին ապահովի 3/5 մեծամասնությունը։ Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծսռուկյանը կտրուկ մերժել է առաջարկը։

Թերթը պնդել է, որ այդ մերժումից հետո է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պաշտոնապես հայտարարել, որ ԲՀԿ-ն չի հաղթահարել ԱԺ անցնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8-ին ներկայացրել էր վերանայված քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ Ծառուկյանի կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 4%-ի շեմը՝ ստանալով 3.996%։

ԲՀԿ-ն պահանջել էր իրականացնել ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։ ԿԸՀ-ից, սակայն, հայտնել են , որ գործող նոր կարգավորման համաձայն՝ այդ գործընթացն իրականացվում է ինքնաշխատ եղանակով։

ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը նշել է, որ կուսակցությանը ԱԺ անցնելու համար անհրաժեշտ է 60 ձայն։ Կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանի փոխանցմամբ՝ ձայների վերահաշվարկի արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել է 120 քվե, որոնք պետք է վերադարձվեն քաղաքական ուժին։

Leave a Comment