ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ Իրանի հետ լարվածության սրման դեպքում նա կարող է մնալ առանց աջակցության։
Ըստ Axios-ին տված հարցազրույցում ամերիկացի առաջնորդի ներկայացրած իրադարձությունների տարբերակի՝ Իսրայելը ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել է Իրանի վրա նախատեսված հարվածների մասին դրանց իրականացումից կարճ ժամանակ առաջ, և նա ապահովել է, որ դրանք սահմանափակ լինեն։ Թրամփի խոսքով՝ Մերձավոր Արևելքի առնվազն հինգ պետությունների ներկայացուցիչներ դիմել են իրեն՝ Իսրայելի վրա ազդելու խնդրանքով։
«Ես ասացի Նեթանյահուին ՝ դու պետք է զգույշ լինես, հակառակ դեպքում, շատ շուտով մենակ կմնաս», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ Իրադարձությունների իր տարբերակի համաձայն՝ հունիսի 8-ին Իրանի ներկայացուցիչները կապ են հաստատել ԱՄՆ վարչակազմի անդամների հետ և հայտնել են իրենց պատրաստակամությունը դադարեցնել հարվածները, եթե Իսրայելը պատրաստ լինի նույնը անել։