ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության նոր փուլով և կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և հարգել հրադադարը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքի կողմից լրագրողներին տարածված հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել հարձակումները, ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել արդեն իսկ անկայուն իրավիճակը։

Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին լիովին հարգել Լիբանանում, Իրանում և Գազայում հրադադարը և խուսափել ցանկացած քայլից, որը կարող է խաթարել դիվանագիտական ​​ջանքերը», – ասվում է հայտարարության մեջ։

 

Leave a Comment