Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես հաստատել է, որ շուտով կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 79-ամյա Ֆլորենտինո Պերեսը հաղթանակ տարավ ակումբի նախագահական ընտրություններում։
Նախապես խոստացվածի պես, Պերեսի հաղթանակի դեպքում «Ռեալ» ակումբի ղեկը պետք է ստանձներ հենց պորտուգալացին։ Արձագանքելով ընտրությունների արդյունքներին՝ Մոուրինյուն հաստատել է շրջանառվող լուրերը.
«Այո, Ֆլորենտինո Պերեսը հաղթեց։ Եվ իհարկե, ես կլինեմ «Ռեալի» մարզիչը»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Մոուրինյուն կլքի Լիսաբոնի «Բենֆիկան» և պաշտոնապես կնշանակվի «Ռեալի» գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ նա արդեն գլխավորել է մադրիդյան գրանդը 2010-ից 2013 թվականներին։