
Յուրաքանչյուր քաղաքացու ձայն արժեք ունի, և մենք պարտավոր ենք հետևողական լինել, որպեսզի որևէ քվե չկորչի, չանտեսվի կամ չխեղաթյուրվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է այն տրված եղել։ Այդ իսկ պատճառով տեխնիկական կամ այլ պատճառներով առաջացած բոլոր խնդիրների վերաբերյալ մենք շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը։
Իրականում, նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված այս բացթողումը բավարար էր, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստանար այն լրացուցիչ քվեները, որոնք անհրաժեշտ էին 4 տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն մեր կողմից բացահայտված խնդիրները չեն սահմանափակվում միայն այդ մեկ դեպքով։ Բազմաթիվ այլ ընտրատարածքներում ևս արձանագրվել են տարբեր բնույթի բացթողումներ և խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը շարունակաբար հավաքագրվում և ուսումնասիրվում են։