ԱՄՆ-ը կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին․ Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ․

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ: ԱՄՆ-ը կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում»։

Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները նպատակ ունի համագործակցել Երևանի հետ՝ «ապահովելու խաղաղություն, կայունություն և բարգավաճում՝ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ դրանից դուրս»։

Leave a Comment