ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ բացակայելու արգելք։
Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցագործության մասին չհայտնելու դեպքի առնչությամբ։ Քննությունը շարունակվում է։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում է ՔԿ։