Թուրքիան պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտնում է APA-ն։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս առանց որևէ ուշացման։

Արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան կանի ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, և կողմերի կողմից ցուցաբերված քաղաքական կամքը տարածաշրջանի համար բացել է հստակ հնարավորությունների պատուհան։

Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգված։ Նրա խոսքով, վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։

Leave a Comment